ԳԳոհար Սարգսյան

Երևանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 13-ին՝ ժամը 03:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցում գտնվող սրճարանի բացօթյա հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում