Ադրբեջանի և Պակիստանի նախագահները գոհունակություն են հայտնել հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ

Ադրբեջանի և Պակիստանի նախագահները գոհունակություն են հայտնել հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ

Իսլամաբադ կատարած այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ։

Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական կապերի բարձր մակարդակի կապակցությամբ: Բարձր է գնահատվել միմյանց մշտական աջակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի վերաբերյալ Պակիստանի դիրքորոշումը։

Ընդգծվել է, որ  երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և ներդրումների ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա:

Ալիևը Իսլամաբադում ծանոթացել է Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր-Խան բազայի տարածքում անցկացվող ռազմական ցուցահանդեսին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում