ՎՎարդան Հովսեփյան

Ցավով տեղեկացա Սյունիքում ողբերգական ավտովթարից զինծառայողների զոհվելու և վնասվածքներ ստանալու մասին. ԱՄՆ դեսպան

Ցավով տեղեկացա Սյունիքում ողբերգական ավտովթարից զինծառայողների զոհվելու և վնասվածքներ ստանալու մասին. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով կա 2 զոհ և 5 վիրավոր:

«Ցավով տեղեկացա այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զինծառայողների զոհվելու և վնասվածքներ ստանալու մասին։ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այս խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ: Սա անդառնալի կորուստ է ընտանիքների և հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է դեսպանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում