ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազի՝ անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում

Գլխավոր դատախազի՝ անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` «Անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցությունը» խորագրով հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հոդվածում ներկայացվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ համատեքստում կարևորելով քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում առաջին հոդվածը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության դեմ պայքարի առանձնահատկություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում