ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 11-15-ը Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ

Հուլիսի 11-15-ը Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

 

Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։

 

2019-ից մեկնարկած այս աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։

 

«Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում