ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզի օդանավակայանների աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել

Փարիզի օդանավակայանների աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել

Փարիզի օդանավակայանների աշխատակիցները սպառնում են գործադուլ անել Օլիմպիական խաղերին ընդառաջ։ Նրանց շահերը ներկայացնող արհմիությունները կոչ են արել գործադուլ սկսել հուլիսի 17-ին։ Օդանավակայանների աշխատակիցները դժգոհ են, որ իրենց չեն վճարել այսպես կոչված «օլիմպիական պարգևավճարը»։

Իրենց հայտարարությունում արհմիությունները դատապարտել են ղեկավարությունների «միակողմանի որոշումները՝ պարգևավճարներ վճարել միայն առանձին աշխատակիցներին»։

Ռուասի-Շառլ դը Գոլ և Օռլի օդանավակայանները կդառնան հուլիսի 26-ին բացվելիք օլիմպիական խաղերին Ֆրանսիա ժամանող զբոսաշրջիկների գլխավոր դարպասները:

Le Monde թերթի գնահատականներով՝ Փարիզի օդանավակայաններով օլիմպիադայի ժամանակ կանցնի մինչև 350 հազար մարդ: Եվ, իհարկե, միայն երկրպագուներ չեն լինի, հուլիսի 18-ից հազարավոր մարզիկներ կսկսեն հավաքվել Օլիմպիական ավանում: Եթե բողոքի ակցիան տեղի ունենա, դա կարող է հանգեցնել խաղերի բացման նախապատրաստական ​​աշխատանքի խափանման։

Օդանավակայանների անձնակազմերը, սակայն, միակը չեն, որ խաղերին ընդառաջ պահանջներ են ներկայացնում: Ֆրանսիայի պետական ​​հատվածում աշխատողների շահերը ներկայացնող արհմիությունները նույնպես պահանջել են աշխատավարձի բարձրացում, քանի որ ստիպված են լինելու աշխատել օլիմպիական խաղերի ժամանակ։ Աշխատավարձերի բարձրացում և հավելավճարներ են պահանջել ոստիկանները, ավիակարգավարները, աղբահանության աշխատակիցները, գնացքների մեքենավարներն ու շատ ուրիշներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում