ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն Կիևում կնշանակի հատուկ ներկայացուցիչ՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ կապ հաստատելու համար

ՆԱՏՕ-ն Կիևում կնշանակի հատուկ ներկայացուցիչ՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ կապ հաստատելու համար

«ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ կապերի հետագա խորացման համար գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը որոշել է Կիևում դաշինքի քաղաքացիական բարձրաստիճան ներկայացուցիչ նշանակել, որը կկատարի Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը համակարգողի գործառույթները»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է նաև, որ գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարի Կիևին առնվազն 40 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու իրենց մտադրության մասին։

Սպիտակ տունն ընդգծում է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշնակիցները մտադիր են «շոշափելի քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու ՆԱՏՕ-ի դերը հուսալի պաշտպանական և զսպման կարողություններով կայուն ուկրաինական ուժ ստեղծելու գործում»: Բացի այդ, նրանք կքննարկեն Ուկրաինայում բարեփոխումներին աջակցելու հարցը, որոնք Կիևին կմոտեցնեն դաշինքի չափանիշներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում