ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները աջակցություն են հայտնել Բայդենին

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները աջակցություն են հայտնել Բայդենին

Փակ հանդիպումից հետո ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հայտարարել են, որ սատարում են երկրի ղեկավարի պաշտոնի համար մրցելու՝ նախագահ Ջո Բայդենի մտադրությանը, հայտնել է The Hill-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի բարձրաստիճան դեմոկրատ կիրակի կայացած հեռախոսազրույցի ընթացքում փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին ասել է, որ Բայդենը պետք է դուրս գա 2024 թվականի նախընտրական քարոզարշավից։ Նախագահը պատասխանել է, թե մտահոգված չէ իրեն քննադատող Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդների դիրքորոշումից, և կոչ է արել դեմոկրատներին, որոնք դժգոհ են նախագահի պաշտոնում իր թեկնածությունից, կուսակցության համագումարում առաջադրել իրենց թեկնածուին։

Բայդենն ու Թրամփը իրականում հաղթել են դեմոկրատների ​​և հանրապետականների ​​ ներկուսակցական ընտրությունում, սակայն դեռ չեն դարձել նախագահի պաշտոնական թեկնածուներ։ Նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն կուսակցության համագումարներում: Հուլիսին տեղի կունենա Հանրապետական ​​կուսակցության համագումարը, օգոստոսին՝ Դեմոկրատական ​​կուսակցության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում