ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները մտադիր են Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ, ներառյալ Patriot մարտկոցները, որոնք կտրամադրեն Միացյալ Նահանգները, Գերմանիան և Ռումինիան, Նիդերլանդները ու մյուս գործընկերները կտրամադրեն Patriot-ի բաղադրիչներ, Իտալիան էլ կնվիրաբերի լրացուցիչ SAMP-T համակարգ»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Բացի այդ, առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը և գործընկերները մտադիր են Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության տասնյակ մարտավարական համակարգեր՝ NASAM, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS և Gepard։

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ուկրաինացի պաշտոնյաները մտադիր են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հասնել Ռուսաստանի դեմ զենքի օգտագործման սահմանափակումների վերացմանը: Կիևը ցանկանում է ԱՄՆ-ից ստացած հեռահար մարտավարական հրթիռային համակարգերն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Հունիսին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրը թույլ է տալիս ամերիկյան զենքով «հարվածել ցանկացած վայրին, որտեղ ռուսական զորքերը հատում են սահմանը»։

Միաժամանակ հաղորդվել է, որ Սպիտակ տունը չի հանել այն սահմանափակումները, որոնք արգելում են ATACMS-ի օգտագործումը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում