ԳԳոհար Սարգսյան

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրին

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված համերգային ծրագրին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ տեսանյութ հրապարակելով։

«Այսօր մայրիկիս և Արփիի հետ ներկա էի ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված «Սոֆի Դևոյանն ու Հայաստանի պարի պետականը» խորագրով հոբելյանական համերգային ծրագրին։ Վայելեցինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ չքնաղ Սոֆի Դևոյանի ծննդյան տարեդարձը»,- տեսանյութին կից գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում