ԼԼիլիթ Ասատրյան

Երիտասարդությունը եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք. Շիրակի մարզպետը մասնակցել է «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնի բացմանը

Երիտասարդությունը եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք. Շիրակի մարզպետը մասնակցել է «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնի բացմանը

Արթիկ համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

 
 

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՅՈՒՆԻԵՍՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» պատասխանատուներ, հյուրեր։

 
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, խոսել ծրագրի կարևորության մասին․ «Երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք, նրա հիմնական ներուժն ու առաջ շարժվելու գրավականը։ Ժամանակակից երիտասարդությունն առանձնանում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու նպատակասլացությամբ։ Կարևոր է, որ երիտասարդներն ունենան գիտելիքներ ձեռք բերելու, շփվելու, նոր գաղափարների շուրջ հաղորդակից լինելու հնարավորություն։ Վստահ եմ` Արթիկ համայնքում այս նորաբաց կենտրոնը 13-ից 18 տարեկան հարյուրավոր երիտասարդների կհամախմբի շուրջը և կդառնա կրթվելու, ազատ ժամանակը բովանդակային կազմակերպելու իրական վայր։ Կառավարությունն անում է հնարավորն օգնելու տարբեր հետաքրքրություններ ու կարողություններ ունեցող երիտասարդների։ Իրավասությունների շրջանակում ես և Շիրակի մարզպետի աշխատակազմը ևս պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու մեր երիտասարդներին և բոլոր կարևոր նախաձեռնությունների իրականացմանը մարզում»։

 

Նորաբաց երիտասարդական կենտրոնին բարի երթ և նոր ձեռքբերումներ են մաղթել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

 
2023 թվականին Արթիկում երիտասարդների տուն ստեղծելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արթիկ համայնքի ղեկավարի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» միջև։
 

Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում երիտասարդական կենտրոնը համալրվել է անհրաժեշտ կահույքով, ժամանակակից սարքավորումներով և ունի արդեն 162 շահառու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում