ԳԳոհար Սարգսյան

Երևանի Արին Բերդի փողոցում ավտոմեքենա է այրվել

Երևանի Արին Բերդի փողոցում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 9-ին՝ ժամը 12։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում