Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 38-ի, 190 մարդ վիրավորվել է․ Զելենսկի

Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 38-ի, 190 մարդ վիրավորվել է․ Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերի՝ հուլիսի 8-ի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 38-ի, այդ թվում՝ 4 երեխա, 190 մարդ վիրավորվել է։ Ամենաշատը տուժել է մայրաքաղաք Կիևը:

«Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 100 օբյեկտ՝ մանկական հիվանդանոց, բնակելի տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ նախագահն արձագանքել է տեղի ունեցածին: «Այդ հարվածները սարսափելի են և հիշեցնում են Ռուսաստանի դաժանության մասին»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ջո Բայդենը հիշեցրել է, որ այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Զելենսկու հետ։ Հայտարարվելու է հակաօդային պաշտպանության ամրապնդման ոլորտում Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանը չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին: Մեկնաբանելով Կիևի հիվանդանոցներից մեկին երեկ հասցված հարվածին՝ Դմիտրի Պեսկովը նշել է, թե  դա ուկրաինական հակահրթիռային համակարգի հրթիռի անկման հետևանք է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում