Պուտինն ու Փեզեշքիանը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ

Պուտինն ու Փեզեշքիանը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Երկուստեք գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ սերտ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը»,- հայտնել են Կրեմլից:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա ընթացքում անձնական շփումների կազմակերպման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում