ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

Հուլիսի 8-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Խորհրդարանի կողմից Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ընդունված բանաձևերի և միջնորդությունների համար:

Շեշտվել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին:

Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում