ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կարագացնի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կարագացնի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար Ջոն Հիլին խոստացել է հարյուր օրվա ընթացքում Ուկրաինային տրամադրել Միացյալ Թագավորության նախորդ կառավարության խոստացած ռազմական օգնության փաթեթը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հուլիսի 7-ին Օդեսա կատարած այցի ժամանակ, որտեղ էլ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ հայտնում է DW-ն։

Ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 250 հազար հատ 50 մմ զինամթերք, 90 «Brimstone» հրթիռ, 50 փոքր ռազմական մոտորանավակ, ականազերծման 40 մեքենա, 10 ԱՍ-90 ինքնագնաց հրետանային սարքավորում և ավելի վաղ մատակարարված հաուբիցների պահեստամասեր, ինչպես նաև 61 բուլդոզեր պաշտպանական դիրքերի կառուցման համար։

Հիշեցնենք, որ Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը, որը հուլիսի 5-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իր կաբինետի կազմը։ Միացյալ Թագավորության նոր կառավարությունում պաշտոնների մեծ մասը զբաղեցրել են նրա կուսակիցները, որոնք նախկինում եղել են պաշտոնական ընդդիմության ստվերային կաբինետի անդամներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում