ՔՔրիստինե Ոսկանյան

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում