ԼԼուսինե Մուրադյան

Երևանում միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ կկառուցվի

Երևանում միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ կկառուցվի

Համագործակցելով միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ՝ որոշվել է կառուցել սենդվիչ պանելներով արագ կառուցվող մարզադաշտ, որը կունենա մոտ հազար ու ավելի հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա և միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, որը թույլ կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ, խոշոր միջազգային մրցաշարեր: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Կառույցը կլինի 60/80-ի չափի, որում ներառված կլինի մրցումների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ դաշտ՝ 40/20 չափի, բարձրությունը՝ մինչև 9-10 մետր: Շինարարական աշխատանքները կարժենան մոտ 800 միլիոն դրամ՝ չներառված նախագծային ծախսերը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մարզադաշտի նախագծման ժամկետներին՝ նշելով, որ նախագծման համար նախատեսված 5 ամիսը երկար է:

«Չգիտեմ՝ ինչ տեսակի կառույց է, բայց կարծում եմ՝ ավելի արագ է կարելի անել, որպեսզի գոնե այս տարի ունենանք նախագիծը և մյուս տարի սկսենք կառուցել»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում