Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ

Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինա է առաքել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ՝ չհստակեցնելով դրանց քանակը:

Հունիսին էստոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան և Կիպրոսը համատեղ պայմանագիր են ստորագրել կարճ հեռահարության Mistral հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի ուշ նշվել էր, որ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն այդ տեխնիկան կփոխանցի Ուկրաինային: 

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունից հաստատել են տեղեկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում