Ֆիդանը կոչ է արել «խաղաղության հարթակ» ստեղծել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար

Ֆիդանը կոչ է արել «խաղաղության հարթակ» ստեղծել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել «խաղաղության հարթակ» ստեղծել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նա նշել է, որ խաղաղ ջանքերը պետք է ավելի լայն տարածվեն պատերազմին վերջ տալու համար:

«Անհրաժեշտ է ստեղծել «խաղաղության հարթակ», որը կկանխի բևեռացման խորացումը, կունենա մասնակցության և ներկայացուցչության բարձր որակ և առաջնահերթություն կտա դիվանագիտությանը»,- ասել է Ֆիդանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում