Մեծ Բրիտանիան նոր արտգործնախարար ունի

Մեծ Բրիտանիան նոր արտգործնախարար ունի

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Քիր Սթարմերը լեյբորիստական նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Դևիդ Լեմիին:

«Թագավորն ուրախ էր հաստատել Դևիդ Լեմիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում»,- հայտնել են Դաունինգ սթրիթից:

51-ամյա Լեմին Սթարմերի թիմում է հայտնվել 2020 թվականին, երբ վերջինս դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։ 2020-2021 թվականներին զբաղեցրել է արդարադատության ստվերային նախարարի պաշտոնը, որից հետո ստացել է ստվերային արտաքին գործերի նախարարի պորտֆելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում