Քիր Սթարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Քիր Սթարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ:

Միացյալ Թագավորությունում երեկ տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է:

Ընտրության արդյունքների նախնական ամփոփման համաձայն՝ 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 մանդատ, պահպանողականները՝ 131, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ 61:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում