Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը, ընդգծում՝ այդ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական իրավունքների վերականգնմանը: Այդ մասին նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիան շեշտում է, որ այդ համարձակ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումների իրականացմանը՝ ստեղծելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու իսրայելական օկուպացիային և պաղեստինցի ժողովրդին հնարավորություն տալու իրականացնել իր անօտարելի իրավունքները»,- ասված է արաբական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում