ՔՔրիստինա Մկրտչյան

Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում. սենատոր Բին Կարդեն

Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում. սենատոր Բին Կարդեն

Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք։ Այս մասին ասել է Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը։

«Մենք ուզում ենք ամրապնդել մեր գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է սենատորը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, բայց  պետք է լինի նաև հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։

«Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։

Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրկների համար»,- ասել է սենատորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում