ՎՎարդան Հովսեփյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից. Արարատի մարզպետ

Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից. Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։

 

Ուղերձում ասված է․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։

 

Մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է յուրաքանչյուրիցս։

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանի սահմանադրականությունը, քանի որ այն քաղաքացու հիմնարար ազատությունների գլխավոր երաշխիքն է և պետության հիմնասյուներից է: Միայն այս դեպքում կունենանք ամուր ապագա, ինքնավստահ ու պաշտպանված քաղաքացի։

 

Մեր աշխատանքներն ուղղված են և շարունակելու են ուղղված լինել բացառապես Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների լիարժեքորեն կյանքի կոչմանը։

 

Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով ավելի բարեկեցիկ և երջանիկ ապագա»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում