ՄՄարիամ Մխիթարյան

Զախարովան չի մեկնաբանել դեսպան Անտոնովի՝ ԱՄՆ-ից վերադառնալու հավանականությունը

Զախարովան չի մեկնաբանել դեսպան Անտոնովի՝ ԱՄՆ-ից վերադառնալու հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն պատշաճ չի համարել մեկնաբանել Վաշինգտոնում դեսպան Անատոլի Անտոնովի Ռուսաստան հնարավոր մոտալուտ վերադարձի մասին լուրերը և հիշեցրել է, որ դեսպանների նշանակման և փոխարինման մասին որոշումները կայացնում է նախագահը։

«Այստեղ մեկնաբանությունների պատճառ չկա, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր անձնական ծրագրերը: Իսկ դեսպանների նշանակման և փոխարինման մասին որոշումները կայացնում է նախագահը»,- լրագրողներին ասել է ՌԴ  ԱԳՆ խոսնակը։

«Կոմերսանտը» հուլիսի 4-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը, հավանաբար, մոտ ժամանակներս կվերադառնա Մոսկվա: Նման եզրակացություն անելու համար թերթը վկայակոչել է դիվանագետի նամակը, որում Անտոնովը նշել է, որ իր գործուղումն «ավարտվում է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում