ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը չեղյալ է հայտարարել այցը Շուշի, նա կմեկնի Գերմանիա՝ ֆուտբոլ դիտելու. A Haber

Էրդողանը չեղյալ է հայտարարել այցը Շուշի, նա կմեկնի Գերմանիա՝ ֆուտբոլ դիտելու. A Haber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ին նախատեսված այցը Շուշի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին, և որոշել է մեկնել Գերմանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու, հայտնում է A Haber-ը։

Էրդողանը «որոշել է բարձրացնել ազգային հավաքականի ոգին»՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ շարունակվող հետաքննության ֆոնին, նշում է հեռուստաալիքը։

Դեմիրալը 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում ավստրիացիների դարպասը խփած գոլերից հետո իր երկրպագուներին ողջունել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստով: Դա անհանգստացրել է Գերմանիային, ՈՒԵՖԱ-ն էլ թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում