ԳԳոհար Սարգսյան

Այսօր 42 սկսնակ կին գործարարներին հանձնեցինք 1-ական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն․ Աննա Հակոբյան

Այսօր 42 սկսնակ կին գործարարներին հանձնեցինք 1-ական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն․ Աննա Հակոբյան

«Այսօր 42 սկսնակ կին գործարարներին հանձնեցինք 1-ական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետ ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հանձնման և պայմանագրերի ստորագրման արարողությունը: Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր: Իմ և հիմնադրամի մաղթանքը գործարար կանանց հետևյալն է՝ զարգացրեք և ընդլայնեք ձեր բիզնեսը, և դուք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարինեին 1-ական միլիոն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց»,- գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով։

Մանրամասները՝ այստեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում