ՄՄարիամ Մխիթարյան

Կանադայի պաշտպանության շտաբի պետն առաջին անգամ կին կլինի

Կանադայի պաշտպանության շտաբի պետն առաջին անգամ կին կլինի

Գեներալ-լեյտենանտ Ջենի Քարինյանը (Jenny Carignan) կդառնա Կանադայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնում նշանակված առաջին կինը։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը։ Գեներալ-լեյտենանտը կստանա նաև բանակի գեներալի կոչում:

Քարինյանն առաջին կինն է, որը գլխավորելու է Կանադայի զինված ուժերը։ Նա վերջին 35 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ զինված ուժերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում ու Սիրիայում: 2008 թվականին նա դարձել է Կանադայի զինված ուժերի մարտական ստորաբաժանումը ղեկավարած առաջին կինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում