Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ստեֆան Ֆիքսի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալով՝ Վելիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։

«Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն այսուհետ ևս լինելու է փոխշահավետ, և որ արդյունավետ հանդիպումները շարունակվելու են: Վելիևն ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում»,- հայտնել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։

Նշվում է, որ Ֆիքսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած իր հերթական այցի կապակցությամբ և ընդգծել Բաքվի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում