Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Կիևում Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Վիկտոր Օրբանին։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Հունգարիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների սկզբունքային հարցերը՝ առևտուր, սահմանային համագործակցություն, ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր։

«Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի ուղղությամբ մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ երկու պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է Զելենսկին:

Օրբանն իր հերթին նշել է, որ հանդիպման ժամանակ Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին։

«Ես պարոն նախագահին խնդրեցի մտածել այդ մասին, դադարեցնել կրակը, հետո սկսել ու շարունակել բանակցությունները։ Չէ՞ որ հրադադարը կարող էր ապահովել այդ բանակցությունների տեմպի արագացումը»,- նշել է Հունգարիայի վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում