ԼԼուսինե Մուրադյան

Ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակը՝ ռումբի կեղծ ահազանգի մասին

Ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակը՝ ռումբի կեղծ ահազանգի մասին
Ահազանգը, թե իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
 
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- գրել է նա։
 
Հիշեցնենք, որ առավոտյան Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված, աշխատակիցները տարհանվել են։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին հայտնել էին, որ նման ահազանգ եղել է, և որ դեպքի վայրում են ոստիկանները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում