ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման համար. նախագահը՝ Մերի Սայմոնին

ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման համար. նախագահը՝  Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների միջև հաստատվել են բարեկամական և գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։

2023 թվականին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:

Մեծապես կարևորում եմ Կանադայի շարունակական աջակցությունը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում