ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը խոշոր նվիրատվություններ է հավաքել

Բայդենը խոշոր նվիրատվություններ է հավաքել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը հավաքել է 33 միլիոն դոլար նվիրատվություն, երբ նա ձախողել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճում, գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը։

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խոշորագույն հովանավորները Բայդենի նախընտրական շտաբին հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել նախագահին, և ցանկություն չունեն դիտարկել որևէ այլ թեկնածուի: «Դոնորները չեն լքի Բայդենին»,- հայտարարել է ֆինանսիստ և Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սկարամուչին, որն այժմ աջակցում է Բայդենին և ներկա է եղել նրա դրամահավաքի միջոցառմանը: Բանավեճերի հեռարձակումից հետո Բայդենի քարոզարշավը ստացել է մեծ գումար՝ 33 միլիոն դոլար, որից 26 մլն-ը՝ սովորական ընտրողներից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում