Լույս է տեսել ռուս բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի «Արցախ. ցավ եւ հաղթանակ» ժողովածուն

Լույս է տեսել ռուս բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի «Արցախ. ցավ եւ հաղթանակ» ժողովածուն

Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն  կից «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել է բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի ստեղծագործությունների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը:

«Արցախ. ցավ եւ հաղթանակ» գիրքն ամբողջությամբ նվիրված է Արցախին: Բանաստեղծի առաջին ժողովածուն կրում էր «Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ միացում» խորագիրը:

Հայ ժողովրդի հանդեպ սերը, բանաստեղծի խոսքով, սկիզբ է առել արցախցի կնոջ հանդեպ սիրուց, ինչը դրդել է ուսումնասիրել նաեւ հայոց պատմությունը: Կինը՝ էլմիրան, շնորհանդեսի ժամանակ ընթերցեց ամուսնու նվիրած բանաստեղծությունը իր հայրենի քաղաք Ստեփանակերտին:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում