Յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․ Օ'Բրայենը՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին

Յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․ Օ'Բրայենը՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական մատակարարումների մասին համաձայնագրերին։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ»,- հավելել է Օ'Բրայենը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր սպառազինությունների գնումը վկայում է կողմերի միջև վստահություն ցածր մակարդակի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում