ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Օ'Բրայեն

ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին  հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Օ'Բրայեն

Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

«Խոսքն այն մասին է, թե ինչն առավել օգտակար կլինի երկու կողմի համար։ Հույս ունեմ, որ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք նրանց ընդունել ցանկացած դերում, որը կարող ենք խաղալ: Բայց կան բազմաթիվ ալիքներ, և երկու կողմերն էլ շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում: Մենք այս գործընթացին մասնակցում ենք որպես բարեկամ»,- ասել է Օ'Բրայենը։

Դիվանագետը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում