ՄՄարիա Գաբրիելյան

Հայ խորհրդարանականները Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հայ խորհրդարանականները Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորներով այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:

 

«Կարևորեցինք Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:

 

Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում:

 

Ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

 

Հատուկ անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- գրել է Կոնջորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում