Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանում ԵՄ անդամակցության հնարավոր հանրաքվեին

Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանում ԵՄ անդամակցության հնարավոր հանրաքվեին

Տնտեսության տեսանկյունից Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում կապերի զարգացման հարցում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այնուամենայնիվ, չենք կարող աչք փակել այն հանգամանքի վրա, որ այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք»,- հավելել է ռուս պաշտոնյան։

Նա անդրադարձել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի անցկացմանը, ընդգծել՝ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են։

Օվերչուկը նշել է՝ արտատարածաշրջանային ուժերի մուտքը տարածաշրջան որոշակի հետևանքներ կունենա։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ, բարգավաճմամբ, լավ տնտեսական հարաբերություններով ու եղբայրությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում