Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Կիևին և Քիշնևին ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Կիևին և Քիշնևին ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։

«Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրամիության ժողովուրդների համար։ Առաջիկա ճանապարհը կլինի բարդ, բայց հնարավորություններով լի։ Մաղթում եմ ձեզ բանակցությունների հաջող սկիզբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ այդ երկրու երկրները նվիրվածություն և վճռականություն են ցուցաբերել՝ դառնալու եվրոպական ընտանիքի մաս: «Նույնիսկ պատերազմական պայմաններում նրանք լուրջ բարեփոխումներ են իրականացրել»,- հավելել է պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում