Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները

Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները

ԱՄՆ պետքարտուղարության խոնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների: Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ և ջանքեր է գործադրում՝ լուծելու երկրների միջև առկա խնդիրները:

Նա մեկնաբանել է Գազայի հատվածի շուրջ իրավիճակը: Միլլերի խոսքով՝ ամերիկյան կողմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը: «Միևնույն ժամանակ կարևոր է, որ Իսրայելը ապահով և իրատեսական ծրագիր ունենա՝ ինչպիսին պետք է լինի հետկոնֆլիկտային շրջանը»,- նշել է պաշտոնյան, ընդգծել հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը:

Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: «Սակայն հարկավոր է մտածել՝ հետագայում ով պետք է փոխարինի նրանց: Հավատացած ենք, որ ղեկավարությունը պետք է անցնի պաղեստինցիներին»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում