ԼԼուսինե Մուրադյան

Երևանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում 32 հարց է, որից 2-ը՝ զեկուցվող

Երևանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում 32 հարց է, որից 2-ը՝ զեկուցվող

Մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ  նստաշրջանի 5-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 32 հարց: Օրակարգը հաստատվեց 37 կողմ, 17 ձեռնպահ ձայներով։ Հարցերից երկուսը զեկուցվող է։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները պահանջեցին, որ զեկուցվող դառնան բոլոր հարցերը, սակայն քվեարկության արդյունքում մերժվեց ընդդիմության առաջարկը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին առաջարկեց ընդդիմադիրների հետ մեխանիզմ մտածել հետաքրքրություն ներկայացնող հարցերը զեկուցվող դարձնելու համար։

«Առաջարկում եմ գործընկերների հետ մտածել որոշակի մեխանիզմ, որ այս առաջարկները ոչ թե այստեղ, այլ նախօրոք քննարկենք։ Մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարեց քաղաքապետը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում