ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության առաջին տրանշը, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների միջոցներից:

Գումարը Կիև է ուղարկվելու Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով: Հունգարիան նախկինում արգելափակել էր միջոցների փոխանցումը, սակայն Եվրախորհրդի իրավաբանական ծառայությունը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող դադարեցնել վճարումները, քանի որ ձեռնպահ է մնացել տարվա սկզբին հիմնադրամի ստեղծման վերաբերյալ քվեարկությունից:

ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ Հունգարիայի վետոն կարելի է շրջանցել, քանի որ հիմնադրամում գումարները չեն ստացվում եվրոպացի հարկատուներից: Ավելին, այսօրվա որոշումը չի պահանջում միաձայն աջակցություն, ուստի Հունգարիան նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող արգելափակել այն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում