ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը մեր «ռազմավարական գործընկերն է». Վիետնամի ԱԳ նախարար

ԱՄՆ-ը մեր «ռազմավարական գործընկերն է». Վիետնամի ԱԳ նախարար

Վիետնամը Միացյալ Նահանգներին համարում է «ռազմավարական կարևոր գործընկեր» և նախատեսում է ամրապնդել գործընկերությունը Սպիտակ տան հետ տնտեսական, ներդրումային և բնապահպանական ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թհան Շոնը՝ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դանիել Կրիտենբրինկի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Vietnam Plus թերթը։

Կրիտենբրինկն աշխատանքային այցով Վիետնամ է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր անց։ Պետքարտուղարի օգնականի և Վիետնամի ԱԳՆ ղեկավարի հանդիպման ժամանակ Բույ Թհան Շոնը վստահեցրել է, որ «Վիետնամը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ խթանելու համապարփակ ռազմավարական գործընկերությունը արդյունավետ, կայուն և բովանդակալից զարգացման համար՝ հիմնված միմյանց անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական ինստիտուտների նկատմամբ հարգանքի վրա»:

Իր հերթին Դանիել Կրիտենբրինկը հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու «ուժեղ, անկախ և բարգավաճող Վիետնամին», գրում է թերթը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում