ՄՄարիամ Մխիթարյան

Բահրեյնը և Իրանը որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Բահրեյնը և Իրանը որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ալ Զայանին և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հունիսի 23-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, որոնք ընդհատվել են 2016 թվականին։ Այդ մասին հայտնում է Բահրեյնի պետական ​​լրատվական գործակալությունը։

2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը խզել էր դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ: Արաբական երկրների մեծ մասը հետևել է Սաուդյան Արաբիայի օրինակին: 2016 թվականի հունվարին Բահրեյնը նույնպես հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին։

2023 թվականի մարտի 10-ին հայտարարվել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու և դեսպանատները վերաբացելու վերաբերյալ։ Իսկ մարտի 14-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը բոլոր հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում