ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե երկրի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը.Բորել

ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե երկրի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը.Բորել

Եվրամիությունը (ԵՄ) կփակի ճանապարհը դեպի միություն Վրաստանի համար, եթե երկրի իշխանությունները շարունակեն ներկա գործողությունները։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում՝ միավորման երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ։

Դիվանագետը նշել է. «Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն կայացնի, խոսքը իրավիճակի և հնարավոր միջոցների շուրջ քննարկումների մասին է»: Բորելը միաժամանակ չի բացառել, որ շուտով կարող են սահմանափակվել Վրաստանին ֆինանսական աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչպես նաև քաղաքական բարձր մակարդակի շփումները:

Նա խոստացել է քննարկման արդյունքների մասին հայտնել այսօրվա նիստից հետո: Հիշեցնենք, որ քաղաքական լարվածության պատճառը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքն է, որը Վրաստանում ուժի մեջ է մտել հունիսի սկզբին։ ԱՄՆ-ն այդ օրենքի պատճառով արդեն պատժամիջոցներ է սահմանել Թբիլիսիի նկատմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում