ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում