ՔՔրիստինե Ոսկանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ:

 
«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ՝ վերահաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին:

Պաղեստինի Պետության նախագահի աշխատակազմը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի Պետության ճանաչման համար։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում