ԳԳոհար Սարգսյան

Եղանակային վատ պայմանների պատճառով արշավականների խումբը չի կարողացել իջնել Աժդահակ լեռան ստորոտից․ օգնության են հասել փրկարարները

Եղանակային վատ պայմանների պատճառով արշավականների խումբը չի կարողացել իջնել Աժդահակ լեռան ստորոտից․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում