ՄՄարիամ Մխիթարյան

Հրետակոծություն Կիևի շրջանում

Հրետակոծություն Կիևի շրջանում

Ուկրաինայի Զինված ուժերը հաղորդել են, որ առավոտյան ՌԴ  զինվորականները Ուկրաինայի ուղղությամբ Վորոնեժի շրջանից երեք «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ են արձակել, իսկ Կասպից և Ազովի ծովերից՝ վեց թևավոր հրթիռ։

Ռուսական բանակի առավոտյան հրետակոծության հետևանքով Կիևի մարզի Բրովարի շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։

«Ուկրէներգո» ընկերությունը առավոտյան հայտարարել է, որ հարձակման ժամանակ «շահեդները» խոցվել են, սակայն նրանց բեկորները վնասել են չորս շրջանի էներգետիկ ենթակառուցվածքները:

Ուկրաինայի զինուժի տեղեկության համաձայն՝ ուկրաինական ՀՕՊ-երին չի հաջողվել որսալ բոլոր երեք բալիստիկ հրթիռները և մեկ թևավոր հրթիռ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում